2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ

2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ, ինչը հիմնականում շաքարավազի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.8-12.8% գնաճի արդյունք է:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 38.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`12.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է լոլիկի 2.7 անգամ, սմբուկի 1.7 անգամ, կանաչ պղպեղի 1.5 անգամ, կանաչ լոբու 1.5 անգամ, վարունգի 27.8%, գլուխ սոխի 27.6 %, սխտորի 15.5%,գազարի 13.3% գնաճը: Միաժամանակ, կաղամբի և բողկի գները նվազել են համապատասխանաբար 18.2% և 3.3%-ով:

2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 18.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 12.7% գնաճ: 2010թ. հոկտեմբեր-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է պանրի 32.9% ընդհանուր գնաճ, այդ թվում, հոկտեմբերին պանրի գինն աճել է 7.5%-ով, նոյեմբերին` 23.6%-ով: 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 17.8%-ով, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`11.9%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---