ՀՀ վարչապետն ընդունեց «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» ԲԸ խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

ՀՀ վարչապետը, հիշատակելով Լեհաստանի վարչապետի հետ իր վերջին հանդիպումը, կարևորեց այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը հայ-լեհական երկկողմ գործակցության զարգացման առումով:

Քշիշտոֆ Ժարնոտալն իր հերթին ներկայացրեց կենսաչափական անձնագրերի արտադրության ոլորտում ընկերության կուտակած փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին տվյալ ոլորտում գործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---