Հայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շախմատի 46-րդ ամերիկյան օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր զբաղեցրեց 3-րդ տեղը30 նոյեմբերի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում անցկացված շախմատի 46-րդ ամերիկյան օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ջոշուա Ֆրիդելի և միջազգային վարպետ Էնրիկո Սևիլանոյի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Խաչիյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ հաղթող ճանաչվեց Ֆրիդելը: Մրցաշարին մասնակցում էին ևս մի քանի հայ շախմատիստներ: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաղթողներին զիջեց կես միավորով և 41 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը և Լեռնիկ Մանուկյանը վաստակեցին 4-ական միավոր: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հաջող ելույթ ունեցավ Ռիգայում անցկացված օփենում: Նա 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը: Արամը միայն կես քայլով հետ մնաց հաղթող, ՖԻԴԵ-ի վարպետ Վլադիմիր Սվեշնիկովից և երկրորդ մրցանակակիր միջազգային վարպետ Ռոլանդ Բերզինշից: Մրցաշարին մասնակցում էին 40 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |