1 դեկտեմբերի 2010 - 12:16 AMT
Հայաստանի հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է թուրքերին

Հայաստանի պատանեկան հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն անցնում է թուրքական Բուրդուր քաղաքում, 3,5:0,5 հաշվով հաղթել է Թուրքիայի «Կարմիր» թիմին:

Հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը և Հովհաննես Գաբուզյանը, իսկ Դավիթ Շահինյանը միավորները կիսել է մրցակցի հետ:

Սա հայ շախմատիստների վեցերորդ հաղթանակն է անընդմեջ և Հայաստանի հավաքականը 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով Ռուսաստանի հավաքականին 4 միավորով: Պարտությունից հետո Թուրքիայի թիմը զբաղեցնում է 6-րդ տեղը:

7-րդ տուրում հայ շախմատիստները հանդիպելու են Ուզբեկստանի հավաքականի հետ, որը 15,5 միավորով 5-րդ տեղում է: