Ամերիաբանկը երկարաձգում է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի ժամկետը

Ամերիաբանկը երկարաձգում է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի ժամկետը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը հայտարարել էր մրցույթ` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով:

Ամերիաբանկը ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին` կապված այն հանգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսն ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով և անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---