1 դեկտեմբերի 2010 - 13:28 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հեռացնել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտուց

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին: Նա կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ շփման գծում սադրանքներից, հաղորդում է RFE/RL-ը:

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել դիպուկահարներին հեռացնել հակամարտության գոտուց և ամրապնդել վստահության մթնոլորտը, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ կառուցողական մոտեցում հանդես չի բերել այս հարցի վերաբերյալ: