1 դեկտեմբերի 2010 - 14:34 AMT
«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» խոստանում է իր հաճախորդներին ուղևորություն դեպի Իտալիա

Ամանորի նախօրեին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» MasterCard International միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հատուկ նախատոնական ակցիա, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 1-31-ը բանկի Maestro և MasterCard Standard քարտերը տրամադրվում են 2 տարի ժամկետով առանց քարտի տարեկան սպասարկման համար վարձը պահելու: Քարտով կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործողության համար մասնակիցները ստանում են միավորներ: «6 հաղթողներին ընտրելու են 2011-ի ապրիլին ամենաշատ միավորներ հավաքած անձանց շարքից: Գլխավոր մրցանակն է` երկու անձի համար ուղևորություն դեպի Իտալիա: Մյուս հաղթողները ստանալու են արժեքավոր նվերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: