Մանվել Սարգսյան. ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակների գաղտնազերծումը մտածված քայլ է Վաշինգտոնի կողմից

Մանվել Սարգսյան. ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակների գաղտնազերծումը մտածված քայլ է Վաշինգտոնի կողմից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակների գաղտնազերծումը մտածված քայլ է Վաշինգտոնի կողմից, որը քաոս առաջացրեց միջազգային հարաբերություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ հարցեր էին ցանկանում լուծել այս քայլով: «Ես չեմ պատկերացնում, թե հիմա ինչպես են իրենց զգում Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցող այն երկրների ղեկավարները, որոնք հիշատակված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերում»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ Սարգսյանն ասել է, որ դա բավականին տխուր միջոցառում է: «Գագաթնաժողովին չեն մասնակցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները, կարելի է ասել, որ սա լիարժեք գագաթնաժողով չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանից կարելի է եզրակացնել, որ դա այն ամբիոնը չէ, որտեղ կարելի է լուրջ հարցեր լուծել:

Իր հերթին Հանրային քաղաքականության ինստիտուտի աշխատակից Հովհաննես Նիկողոսյանը չի գտնում, որ գագաթնաժողովը «տխուր» ընթացք ունի: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն միշտ եղել է Եվրոպայի անվտանգության երաշխավորը: Նա ասել է, որ գագաթնաժողովից ակնկալում է Եվրոպայի անվտանգության վերաբերյալ փաստաթղթի ընդունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---