«ՏաԹևեր» ճոպանուղին 40 օրում 7 000 մարդ է տեղափոխել

«ՏաԹևեր» ճոպանուղին 40 օրում 7 000 մարդ է տեղափոխել

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաերկար ուղևորատար հետադարձելի ճոպանուղին հանրային գործարկումից`հոկտեմբերի 23-ից մինչև օրս սպասարկել է ավելի քան 7000 այցելուի, որից 1500-ը հարակից գյուղերի բնակիչներ են, մամլո ասուլիսում հայտնել է ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծանում է հանգստյան օրերին:

Իր հերթին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրերի տնօրեն Սյուզաննա Ազոյանը նշել է, որ եթե ամբողջ 2009թ. ընթացքում Տաթևի վանք այցելե է 3000 զբոսաշրջիկ, ապա միայն վերջին 40 օրում նրանց թիվը կազմել է 7000: «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը այն այցեքարտն են, որով մենք արդեն ներկայացրել ենք Հայաստանը 2011-ի տուրիստական սեզոնների համար: «Տաթևի վերածնունդ» ծրագրի հաջող մեկնարկով մենք նախատեսում ենք ոչ միայն դեպի հարավ գրավել այցելուներին, այլ նաև բազմապատկել դեպի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Զբոսաշրջիկները Հայաստան են ժամանում տեսնելու համար աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին»,-ասել է նա:

«ՏաԹևեր» ճոպանուղին ոչ միայն լավ հնարավորություն է` զբոսաշրջության զարգացման համար, այլ նաև տեղի բնակիչների համար` աշխատատեղ: Այսօր ճոպանուղին ունի 30 աշխատող, որից 29 հարակից գյուղերի բնակիչներ են: Միջին աշխատավարձը 100.000 դրամ է: Տոմսի արժեքն է 3000 դրամ (հետադարձի հետ միասին), իսկ մեկ ուղղությամբ՝ 2000 դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---