Telcell-ը մշակել է ԱՊՊԱ պայմանագրերի վաճառքի մոդուլը «Ինգո Արմենիա» ընկերության համար

Telcell-ը մշակել է ԱՊՊԱ պայմանագրերի վաճառքի մոդուլը «Ինգո Արմենիա» ընկերության համար

PanARMENIAN.Net - Telcell-ը մշակել է ԱՊՊԱ պայմանագրերի վաճառքի մոդուլը «Ինգո Արմենիա» ընկերության համար: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, պայմանագրերի վաճառքի նոր համակարգը համալիր լուծումներ է պարունակում, որոնք թույլ են տալիս «ինքնասպասարկման ռեժիմով» ապահովագրական գործողություններ կատարել: «Համակարգը վճարողին հնարավորություն է տալիս հենց տերմինալի միջոցով հաշվել սեփական ԱՊՊԱ-ի արժեքը` կիրառելով «ապահովագրության հաշվիչը»: ԱՊՊԱ պայմանագրի ձեռք բերումը տերմինալի միջոցով կզբաղեցնի ընդամենը 3 րոպե, այնուհետև ձևակերպված պայմանագիրը գնորդին կհանձնվի ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,-ասել է TelCell-ի գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

Պոտենցիալ հաճախորդի պայմանագիրը կարող է նաև տուն առաքվել, ԱՊՊԱ-ն կարելի է պատվիրել հեռախոսով կամ էլփոստով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---