«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հովանավորում է Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն` առաջինն է հոբելյանական միջոցառումների շարքում, որտեղ ներկայացված են նաև Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները:

Ցուցահանդեսի ավարտին կտպագրվի պատկերագիրք, որում Ազգային պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների վերատպումներից բացի կներառվեն նաև Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ և փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«Որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ ցանկանում եմ իմ հիացմունքը հայտնել հայ ժողովրդի դարավոր պատմության հանդեպ. մի ժողովորդի, ով հազարամյակներ շարունակ պահպանել է փառավոր անցյալի ժառանգությունը: Իմ կարծիքով, այսօր հատկապես կարևոր է պահպանել Հայոց Մեծ թագավորի հիշատակը և ապահովել ազգային ավանդույթների փոխանցումը սերնդե սերունդ: Մենք ուրախ ենք սատարելու նման նախագծերը, քանի որ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տեղ է զբաղեցնում «ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են` Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը և Ազգային Գեղագիտության կենտրոնը:

Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների թվում են նաև Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---