Արցախում գիտեն, թե ինչու է Բաքուն վախենում ճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը

Արցախում գիտեն, թե ինչու է Բաքուն վախենում ճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Աստանայում ընդունած համատեղ հայտարարությունն ընդհանուր առմամբ կոնկրետ քայլեր չի նախանշում, այլ առնչվում է հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, մեջբերվում են այնպիսի փաստաաթղթեր, որտեղ նշվում է և' տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքի, և ուժի չկիրառման մասին: Սա ներկայիս իրավիճակը պահպանելուն է ուղղված, քանի որ կողմերի մոտ կան լուրջ են տարբերությունները մոտեցումների մեջ:

«Պետք է նշել, որ բանակցությունները խախտված ձևաչափով են ընթանում: Շեշտը պետք է դնել տարածաշրջանում խաղաղության պահպաման վրա, որի ամենամեծ վտանգը Ադրբեջանն է ներկայացնում»,-ասել է Բաբայանը: Նրա կարծիքով միջնորդների մոտ նոր մոտեցում չի լինի կարգավորման առումով, այս հակամարտությունը բավական դժվարին է կարգավորման համար: Բայց վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ինքնորոշման գործընթացը նոր փուլ է մտնում, ինչը, իհարկե, ի օգոտ մեզ է:

«Իրավիճակը իրավական դաշտում զարգանում է: Իրականությունը այն է որ Ադրբեջանը խոչընդոտում է ինքնորոշման գործընթացին, քանի որ Ադրբեջանի տարածքում կան ազգային փոքրամասնություններ, որոնք իրենց հերթին կարող են ինքնորոշման իրավունքը բարձրացնել: Բայցևայնպես իրավիճակը դեր երկար ժամանակ կպահպանվի այնպես, ինչպես կա»,-գտնում է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---