Սերգեյ Լավրով. Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող

Սերգեյ Լավրով. Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան հավասար մասնակցություն ունեն Ժնևի բանավեճում, նախկին սահմաններում Վրաստան այլևս գոյություն չունի: Այդ մասին Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հավասար մասնակցությունը բանակցային գործընթացին հաստատում է անկախ պետությունների նրանց կարգավիճակը: «Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ այսպես կոչված Ժնևի բանավեճերում, որտեղ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հանդես են գալիս որպես միջնորդներ, որպես իրավահավասար կողմեր մասնակցում են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Նա նշել է, որ Ռուսաստանը հավանություն չի տա ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերի այն ձևակերպումներին, որտեղ կխոսվի «Վրաստանի հակամարտության» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---