1 դեկտեմբերի 2010 - 18:08 AMT
Դեպի Հայաստան թմրանյութերի խոշորագույն առաքիչը Իրանն է

«Այսօրվա դրությամբ թմրանյութերի մեծ չափաքանակներ են ներկրվում Հայաստան Իրանից»,-դեկտեմբերի 1-ին հայտարարել է Երիտասարդ քաղաքական գործիչների միության անդամ Վահան Դիլանյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա կոչ է արել ուժային կառույցներին ուշադրություն դարձել արգելված դեղամիջոցներ ներկրող մարդկանց ազգության վրա:

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդության հարցերի հանձնաժողովի քարտուղար Գևորգ Մանուկյանը նշեց, որ «պետական կառույցների որոշ ներկայացուցիչներ, որոնք կոչված են կանխելու թմրանյութերի շրջանառությունը, հաճախ իրենք են նպաստում դրան»: «Միջնորդները մեր հասարակության մեջ շատ են»,-ասել է նա: