1 դեկտեմբերի 2010 - 19:24 AMT
Աստանայում Ալիևը բողոքեց, թե Հայաստանը, իբր, խաղաղություն չի ցանկանում

Բաքուն Հայաստանին կոչ է անում շարունակել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները և նախատեսում է, որ հակամարտությունը կկարգավորվի ամենասեղմ ժամկետներում: Այդ մասին Աստանայում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների առջև` Ալիևը բողոքեց, թե «Հայաստանը, իբր, ուժ է կիրառում Ղարաբաղի նկատմամբ հսկողությունը պահպանելու համար, իսկ Ադրբեջանը զբաղված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ` նախատեսելով, որ այն արդյունք կտա»:

Նրա խոսքով, հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման վրա:

«Սակայն Հայաստանն ամենասեղմ ժամկետներում հակամարտության կայուն լուծումը գտնելու նպատակով բարի կամքի մթնոլորտում բանակցություններ վարելու փոխարեն գերադասում է գնալ անկանխատեսելի հետևանքներով հակամարտությունը սրելու ճանապարհով»,- ասել է Ալիևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: