1 դեկտեմբերի 2010 - 19:53 AMT
«ՄեգաՖոնը» նվազեցրել է Հայաստանում ռոումինգի գները

«ՄեգաՖոն» ռուսական օպերատորը նվազեցրել է ռոումինգի գներն ԱՊՀ և Բալթիայի երկրներում, ինչպես նաև Վրաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Լեհաստանում, Թուրքիայում և Ֆինլանդիայում: Ինչպես հայտնում է «Տրուդ» թերթը, ելքային և մուտքային զանգերն այնտեղ արժենալու են 1 րոպեի համար 33 ռուբլի համապատասխանաբար 46 և 56 ռուբլու փոխարեն:

ՄՏՍ-ը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի գները դեկտեմբերին, հաղորդել են ընկերությունից:

Միաժամանակ, «մեծ եռյակի» երրորդ օպերատորը` «Վիմպելկոմը», սեպտեմբերին է փոխել ռոումինգի գները: Փոփոխությունները վերաբերվել են Հայաստանին, Վրաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Ուզբեկստանին, Ուկրաինային և Բելառուսին: Զանգերի արժեքը 49 ռուբլուց դարձել է 34 ռուբլի, SMS-ը` 19 ռուբլուց 9.5 ռուբլի: