2010-ին հայ ծանրորդները ռեկորդ են սահմանել` նվաճելով 78 մեդալ

2010-ին հայ ծանրորդները ռեկորդ են սահմանել` նվաճելով 78 մեդալ

PanARMENIAN.Net - Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մինչև 23տ ԵԱ-ում հայ ծանրորդների ելույթները շատ հաջող է գնահատել. «Առաջնությունում մեր մարզիկները նվաճել են 24 մեդալ` 9 ոսկե, 11 արծաթե և 4 բրոնզե: Առաջին անգամ մինչև 20 և 23 տարեկանների երկու առաջնությունները զուգահեռ են ընթացել, ինչով մարզիկների առաջադրանքը բարդացել է»:

Խաչատրյանի խոսքերով, 2010-ին հայ ծանրորդները բոլոր մրցաշարերում նվաճել են մեդալների ռեկորդային քանակություն` 78: «Այս տարի չի եղել մրցաշար, որտեղ չհնչեր Հայաստանի հիմնը: Մենք շատ լավ դպրոց ունենք, և երիտասարդ ծանրորդները պատրաստ են մտնել Հայաստանի հավաքականի մեջ»,- ասել է Խաչատրյանը:

ԵԱ արծաթե մեդալակիր և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանի անհաջող ելույթը բացատրել է այսպես. «Սա Սմբատի չորրորդ ելույթն էր այս տարում, տարին լարված էր նրա համար: Բացի դրանից, նա քաշի հետ խնդիրներ ունի, և մենք որոշեցինք, որ մարզիկը պետք է հանդես գա նոր քաշային կարգում»:

Նոր քաշային կարգում` մինչև 85 կգ, հանդես է գալու նաև մինչև 23տ չեմպիոն Արայիկ Միրզոյանը (77 ք/կ):

Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ նրանց նպատակն օլիմպիական խաղերի համար հնարավորինս շատ ուղեգրեր նվաճելն է: Տվյալ պահին տղամարդկանց և կանանց հավաքականներն ունեն 4-ական ուղեգիր. «Տղամարդկանց հավաքականը պետք է Լոնդոն մեկնի 6 ծանրորդներով, և հաջորդ տարի մենք կփորձենք հասնել մեր նպատակին»:

Հայաստանի հավաքականները դեկտեմբերի 6-ին Աբովյանում, Գյումրիում և Ծաղկաձորում անցկացնելու են եզրափակիչ ուսումնամարզական հավաքներ, որոնց մասնակցելու են 60 ծանրորդներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---