ՀԿԵՈւ-ն որոնում է Հայաստանի ազգային փոխադրողի նոր ապրանքանիշի կերպար

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կայացել է «Հայաստանի ազգային փոխադրողի ապրանքանիշի ստեղծումը» կլոր սեղանը պրոֆեսիոնալ գովազդային և դիզայներական հանրության մասնակցությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Միջոցառման կազմակերպիչներ են «ՀԿԵՈւ»-ն և ռեբրենդինգի նախագծի գլխավոր կապալառու «Ձեր ապրանքանիշը: Կրեատիվ լուծումներ» գործակալությունը: Կլոր սեղանի ընթաքում մասնակիցները քննարկել են, թե Հայաստանին բնորոշ որ գծերը պետք է արտացոլվեն նոր ապրանքանիշում:

Մասնագետների կարծքով, դրանք են` Հայաստանի հնագույն պատմությունը և հարուստ մշակույթը, բացի դրանից, նոր ապրանքանիշը պետք է խորհրդանիշի փոփոխություններ:

Ռեբրենդինգի ընթացքում «ՀԵԿՈւ»-ն նախատեսում է փոխել անունը: Նոր անունը պետք է ընկերության նկատմամբ վստահություն ներշնչի, դրական ասոցիացիաներ ստեղծի, ինչպես նաև առանձնացնի հայկական երկաթուղիները հարևան մրցակիցներից:

Նոր ապրանքանիշի գործարկումը նախատեսվում է 2011-ի գարնանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---