2 դեկտեմբերի 2010 - 14:39 AMT
Թուրքական ԱԶԿ-ն մտադիր է դատի տալ ամերիկացի դիվանագետներին WikiLeaks-ում հրապարակված արտահայտությունների համար

Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է դատի տալ ամերիկացի դիվանագետներին WikiLeaks-ում հրապարակված արտահայտությունների, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հասցեին հնչած «զրպարտության ու վիրավորանքների համար»:

Ըստ WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերի, թուրք վարչապետը 8 գաղտնի հաշիվ ունի Շվեյցարիայում:

ԱԶԿ-ն մտադիր է խոշոր նյութական փոխհատուցում ստանալ ամերիկյան կողմից: Որպես պատասխանող կողմ ԱԶԿ-ն մտադիր է պատասխանատվության կանչել Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանին, որն ասել է, թե Էրդողանը բանկային հաշիվներ ունի Շվեյցարիայում, հաղորդւոմ են թուրքական ԶԼՄ-ները: