2 դեկտեմբերի 2010 - 14:47 AMT
Տարեցտարի արվեստասերների քանակը Հայաստանում ավելանում է

«Մեկ տարում Հայաստանի Ազգային պատկերասահ այցելում է շուրջ 30 հազար մարդ, ընդ որում ամեն տարի այդ թիվն ավելանում է»,- դեկտեմբերի 2-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը:

Նրա խոսքերով, «Թանգարանների գիշերվա» ընթացքում պատկերասրահ է այցելել շուրջ 6000 հազար մարդ: «Շատ այցելուներ գալիս են մեզ մոտ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, երբ պատկերասրահն անվճար է աշխատում»,- հավելել է Միրզոյանը:

Նա նշել է, որ կես տարվա ընթացքում պատկերասրահի ֆոնդերը կթվայնացվեն:

«Մեր գործունեության հիմնական ուղղություններից է հասարակայնության հետ աշխատանքը: Մենք փորձում ենք շահագրգռել մարդկանց, դասախոսություններ ենք կազմակերպում, ամեն տարի անցկացնում ենք երաժշտական փառատոն: Վստահությամբ կարելի է աել, որ պատկերասրահն ապրում է լիարժեք կյանքով»,- հավելել է Միրզոյանը: