Հաջորդ տարի, Հայաստանում, հավանաբար, կցուցադրվեն Սալվադոր Դալիի աշխատանքները

Հաջորդ տարի, Հայաստանում, հավանաբար, կցուցադրվեն Սալվադոր Դալիի աշխատանքները

PanARMENIAN.Net - «Եկող տարվա մայիսին մենք մտադիր ենք կազմակերպել սյուրռեալիզմի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոչ միայն Ֆրանսիայի ու Ամերիկայի, այլ նաև Գերմանիայի ու Հոլանդիայի սյուրռեալիստների աշխատանքները, այդ թվում նաև Սալվադոր Դալիի գործերը»,-դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Ըստ նրա, այժմ բանակցություններ են ընթանում արտերկրի մենեջերների հետ: «Սյուրռեալիզմի ցուցահանդեսը կտևի 3 ամիս, այնտեղ հիմնականում կներկայացվեն մասնավոր հավաքածուների գործեր»,-ասել է Միրզոյանը;

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---