2010-ի երրորդ եռամսյակում «ԱրմենՏել» ընկերության շահույթը կազմել է 48.7 մլն դոլար

2010-ի երրորդ եռամսյակում «ԱրմենՏել» ընկերության շահույթը կազմել է 48.7 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱրմենՏել ընկերության մաքուր շահույթը 2010-ի երրորդ եռամսյակում կազմել է 48.7 մլն դոլար: Ինչպես նշվում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի հաշվետվությունում, շահույթի աճը 2010-ի երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 9.4 տոկոս: Անկումը կապված է ֆիքսված կապի ոլորտում շահույթի կրճատման հետ, որը նվազել է 11.3 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ` կազմելով 27.6 մլն դոլար: Միաժամանակ, մեկ տարում օպերատորի կողմից տրամադրվող բջջային կապի ծառայություններից շահույթն ավելացել է 3.9 տոկոսով, որը կազմել է 21.1 մլն դոլար: Միաժամանակ ընկերության շահույթն ԱՊՀ-ում կազմել է 361 մլն դոլար` անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճելով 21.5 տոկոսով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---