Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակն է տարել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ այս անգամ Ուզբեկստանի հանդեպ

Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակն է տարել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ այս անգամ Ուզբեկստանի հանդեպ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատանեկան հավաքականը շարունակում է առանց պարտությունների ելույթ ունենալ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն անցնում է թուրքական Բուրդուր քաղաքում:

Դեկտեմբերի 2-ին հայ շախմատիստները 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել են Ուզբեկստանի հավաքականին: Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Դավիթ Շահինյանը հաղթել են, միակ պարտությունը կրել է Ռոբերտ Աղասարյանը:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 23 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի հավաքականը 2-ն է 18 միավորով:

8-րդ տուրում, որը տեղի կունենա նույնպես դեկտեմբերի 2-ին, հայ շախմատիստները ուժերը կչափեն Թուրքմենստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---