2 դեկտեմբերի 2010 - 17:50 AMT
ԱրմենՏելի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը 2010թ. երրորդ եռամսյակում աճել է 219,3%

ԱրմենՏելի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը 2010թ. երրորդ եռամսյակում աճել է 219,3%: Ըստ «Վիմպելկոմ» ձեռնարկությունների խմբի եռամսյա հաշվետվության կնքվել է 57,8 հազար պայմանագիր: ԱրմենՏել ընկերության բաժանորդների բազայի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 15,7 տոկոս: Երրորդ եռամսյակում ընկերությունը 581 հազար նոր բաժանորդ է ձեռք բերել, այդ թվում լայնաշերտ բջջային ինտերնետ ծառայությունների 7, 4 հազար բաժանորդ:

Բաժանորդական պայմանագրերի ընդհանուր քանակը ԱՊՀ-ում աճել է 178,7 տոկոսով, 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ և 15 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ: Ըստ «Վիմպելկոմի» վերլուծաբանների, դա կապված է Beeline օպերատորի լայնաշերտ ինտերնետի ակտիվ զարգացման հետ Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում: