2 դեկտեմբերի 2010 - 18:20 AMT
«Հատիսը» մտադիր է նոր խաղացողներ ձեռք բերել, սակայն նրանց անունները դեռևս գաղտնի են պահվում

Չնայած «Հատիսի» անհաջող ելույթին, որը 4 պարտություն կրեց Եվրոգավաթում, թիմը կարողացավ փլեյ-օֆ դուրս գալ, ասել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը` հավելելով, որ թիմի կազմը շատ ուժեղ է:

«Թիմի խաղացողներն անհատապես ավելի ուժեղ են նախորդ խաղաշրջանի մասնակիցներից, սակայն, ընդհանուր առմամբ, ցույց են տալիս ոչ թիմային խաղ»,-ասել է Ռոստոմյանը:

Փլեյ-օֆի առաջին խաղը երևանյան ակումբը կանցկացնի դեկտեմբերի 16-ին, և ըստ Ռոստոմյանի, թիմի կենտրոնական խաղացող Էրիկա Դևիսը պատրաստ կլինի 90 տոկոսով: Նա նաև հավելել, է, որ «Հատիսը» մտադիր է նոր խաղացողներ ձեռք բերել, սակայն անուններ չի նշել:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան 2010թ. 2 մրցաշար կանցկացնի: