2 դեկտեմբերի 2010 - 20:27 AMT
Հայաստանում ներմուծում են բիզնես կրթության ծրագիր` Euromanagement-Master of Business Administration

Հայաստանի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում դեկտեմբերի 6-ին մեկնարկում է «Euromanagement-Master of Business Administration» բիզնես կրթության երկամյա ծրագիրը:

Ծրագրի բացմանը ներկա են լինելու Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի ԿԿԲԴ ֆակուլտետի դեկան Ս. Քալեջյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների ու գերատեսչությունների, Կենտրոնական բանկի, ԲՈՒՀ-երի, ինչպես նաև գործարար միջավայրի ներկայացուցիչներ:

«Euromanagement-Master of Business Administration» ծրագրի ուսուցման նպատակն է` գործարարների ունակությունների զարգացման, մասնագիտական աճի և կառավարման արդյունավետության բարձրացման համար հնարավորություններ ստեղծելը, Հայաստանի բարդ ու հաճախ փոփոխվող տնտեսական պայմաններում ընկերությունների բարեհաջող գործունեությանը նպաստելը: Ծրագրի ավարտին տրվելու է ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի պետական նմուշի դիպլոմ, Euromanagement MBA որակավորում, ինչպես նաև` կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հավաստագիր: