2 դեկտեմբերի 2010 - 20:39 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան հոկտեմբերի վերջին կազմել է 2.2 մլն մարդ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010-ի հոկտեմբերի 31-ի տվյալներով կազմել է 2 մլն 220 հազար մարդ: Օպերատորի բաժանորդների քանակն ավելացել է 8.9 տոկոսով 2009-ի նույն շրջանի համեմատ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Միաժամանակ, անցյալ ամսվա համեմատ բաժանորդային բազայի աճը կազմել է 1.2 տոկոս: ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը 2010-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 100.3 օգտագործող: