2 դեկտեմբերի 2010 - 20:44 AMT
ԱՄՀ-ն Հայաստանին 57.6 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ երկարաժամկետ վարկավորում կհատկացնի

2010թ. դեկտեմբերի 1-ին Արժույթի միջազգային հիմնադրամի` ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հիմնադրամի Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման ծրագրի («ECF»)1 ներքո Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը: Խորհրդի որոշումը կայացվել է «ժամկետի լրանալու» կարգին համապատասխան:

Ինչպես հաղորդում է Երևանում ԱՄՀ ներկայացուցչության մամլո ծառայությունը, քրոշումը հնարավորություն է տալիս իշխանություններին օգտագործել լրացուցիչ 39 միլիոն ՓՀԻ-ի (57.6 միլիոն ԱՄՆ դոլարի) գումար, որի պարագայում ծրագրի շրջանակում հատկացվող տրանշների ընդհանուր գումարը համարժեք է 78.1 միլիոն ՓՀԻ-ի (115.2 միլիոն ԱՄՆ դոլարի):

Հայաստանի հետ երեք տարի ժամկետով 266.8 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 393.9 միլիոն ԱՄՆ դոլարի) EFF և ECF ծրագիրը հաստատվել է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի կողմից 2010թ. հունիսի 28-ին: