Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենան ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ

Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենան ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ

PanARMENIAN.Net - 84 գիտնականներ կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Ընտրությունները տեղի կունենան 2010թ. դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում: Ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11 գիտնականներ, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար՝ 73 գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ ակադեմիայի կորուստների առումով: 2003 թվականից կյանքից հեռացել են 40 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ, սակայն ընտրություններն ավելի շուտ չեն անցկացվել, քանի որ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների եւ թղթակից անդամների պատվովճարների համար:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են առաջադրված թեկնածուներին: Բացի խոշոր գիտական ձեռքբերումներից ուշադրություն է դարձվում նրանց գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ է զարգացնել մեր երկրում, ինչպես նաեւ կրթության ոլորտում նրանց վաստակին, հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---