3 դեկտեմբերի 2010 - 16:29 AMT
ՄԱԿ կանոնադրության հիշատակումն Աստանայի ՄԽ հայտարարության մեջ ճիշտ քայլ է, կարծում է Կիրո Մանոյանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ն ճիշտ մոտեցում է հանդես բերել` հիմնվելով Աստանայում արված համատեղ հայտարարությունում ՄԱԿ կանոնադրության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Նրա խոսքերով, Հելսինկյան Եզրափակիչ ակտը, որի վրա հիմնվում են միջնորդները և միջազգային հանրությունը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հիմնված է հենց ՄԱԿ կանոնադրության վրա: «Պետք է նշել, որ այս տարվա հուլիսին Հաագայի դատարանը ճանաչել է Կոսովոյի անկախության հռչակման օրինականությունը` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Կիրո Մանոյանը: