3 դեկտեմբերի 2010 - 16:30 AMT
Գագիկ Հարությունյան. Փաստաթղթերի գաղտնազերծումն արդեն ավանդույթ է դարձել ԱՄՆ-ում

«Ես կտրականապես դեմ եմ այն կարծիքին, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն ուղղված էր ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ»,-ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման փաստաթղթեր են գաղտնազերծվում: «Դա արդեն ամերիկյան ավանդույթ է դարձել, նման բան նաև անցյալում է եղել»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, այդ կերպ ԱՄՆ նախագահը փորձում է հրաժարվել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ժառանգությունից: Հայ փորձագետը չի բացառել, որ կան հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են նման հարցերով:

WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում պարունակվում են բավական վիրավորական արտահայտություններ համաշխարհային առաջնորդների հասցեին: Ինչպես նշվում է կայքում, ավելի քան 250 հազար ֆայլերի հավաքածուն գաղտնի փաստաթղթերի խոշորագույն հավաքածու է, որը երբևէ հասանելի է դարձել: