3 դեկտեմբերի 2010 - 17:01 AMT
Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Բեխլերը վստահություն հայտնեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ: