Բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանը փորձում է տեղեկատվական պատերազմ վարել Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ փորձում է քարոզչական եւ տեղեկատվական պատերազմ իրականացնել Հայաստանի դեմ, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները: Ըստ նրա, մեր լրատվական դաշտի որոշակի հատված, առանձին վերլուծաբաններ եւ նույնիսկ քաղաքական ուժեր դարձել են այդ քարոզչության եւ ապատեղեկատվության պատանդ: «Կարծում եմ, որ ոչ թե պետք է հավատալ ադրբեջանական հայտարարություններին` միապաղաղ, միանման, այլ ավելի ուշադիր լինել դեպքերի զարգացումներին եւ վերլուծել այն, ինչ իրականում տեղի է ունենում»,-ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով գագաթնաժողովից առաջ հնչած որոշ խուճապահար հայտարարություններին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---