Արտակ Շաբոյան. Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա

PanARMENIAN.Net - Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա, սակայն պանրի պիտակների վրա դա չի նշվում, լրագրողներին է ասել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Պանրագործները պնդում են, որ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ:

Շաբոյանի խոսքերով, փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:

Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Սակայն, Շաբոյանը չի անվանել այն ընկերությունները, որոնք կիրառում են արգելված սոդան պանրի արտադրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---