Աստանայում Ալիևի ապակառուցողական դիրքորոշման մասին գրում են նույնիսկ ռուսական ԶԼՄ-ներըՙ

PanARMENIAN.Net - Աստանայում Ալիևի ապակառուցողական դիրքորոշման մասին գրում են նույնիսկ ռուսական ԶԼՄ-ները: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, Ղազախստանի մայրաքաղաքում ավարտված ԵԱՀԿ գագաթնաժողովը հաջողվեց փրկել միայն վերջին պահին: Ինչպես գրում է թերթը, միակ պետությունը, որը գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին չէր հաստատել իր համաձայնությունը, Ադրբեջանն էր:

Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել թերթին, Աստանայի հռչակագրին հավելվեց ԵԱՀԿ համանախագահների անունից արված հայտարարությունը: «Դա թույլ տվեց փոխզիջման հասնել ԵԱՀԿ տարածքի բոլոր հակամարտությունների և դրանց կարգավորման միջոցների շարադրման հարցում: Հայտնի է, որ արդեն գագաթնաժողովի առաջին օրը անհաղթահարելի հակասություններ առաջացան Մոսկվայի ու Թբիլիսիի միջև: Այնուհետև, մթնոլորտը թեժացավ խիստ, փոխադարձ մեղադրանքներով լի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ելույթներից հետո: Բաքվի ու Երևանի մոտեցումները Ղարաբաղի շուրջ իրավիճակի շարադրմանը բացառում էին ընդունելի փոխզիջումը հակամարտության ձևակերպման մեջ»,-գրում է թերթը:

Տարաձայնությունները հաջողվեց շտկել ՌԴ, ԵՄ և ԱՄՆ-ի դիվանագետների միջև կառուցողական բանակցությունների արդյունքում: Արդյունքում հայտարարության մեջ ողջունելի են համարվում ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտությունների կարգավորմանն ուղվված ջանքերը, հորդորվում է միասնական աշխատանքը 2011թ. հետո գործողությունների համատեղ ծրագրի վրա, երբ նախագահությունը կստանձնի Լիտվան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---