Ադրբեջանը փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար 3 դեկտեմբերի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանն աչքի ընկավ իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքներն ու ընթացքը: Ըստ նրա, նման ապակառուցողականություն Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ կերպով` Աստանայում: «Խոչընդոտելով հիմնախնդրի կարգավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ներկայացված տարբերակները, Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարի խոսքերով, ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը: «Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից, ինչն արվում է նաև այս անգամ՝ աղավաղելով Աստանայի հնգակողմ հայտարարությունը: Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |