Հայաստանի գրողների միությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի գրողների միությանը Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ 3 դեկտեմբերի 2010 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի գրողների միությունը շատ ջերմ խոսքեր է ստացել ՀՀ Գրողների միության նախագահությունից ու անձամբ նախագահ Լևոն Անանյանից Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Մոսկվայի գրողների միության մամլո ծառայությունում: Հեռագրում ասվում է. «Հայաստանի գրողների միությունը խորապես վշտացած է ականավոր բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Նա զգալի ներդրում է ունեցել ռուսական խորհրդային գրականության զարգացման գործում, նրա ինքնատիպ քնարը, նրբաճաշակությունն ու արտիստիզմը բերեցին նրան ընթերցողի ճանաչումն ու սերը, նրա մարդկային հատկանիշները խորը հարգանք էին վայելում հասարակայնության շրջանում: Խորը ցավակցություն ենք հայտնում Բելլա Ախմադուլինայի հարազատներին ու մերձավորներին»: Հայտնի ռուս բանաստեղծ Բելլա Ախմադուլինան կյանքից հեռացավ նոյեմբերի 29-ին կյանքի 74-րդ տարում, Պերեդելկինոյում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |