Երևանում ArmNet Awards վեբ-մրցույթի շրջանակներում ընթանում է «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը

Երևանում ArmNet Awards վեբ-մրցույթի շրջանակներում ընթանում է «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 4-ին ArmNet Awards վեբ-մրցույթի շրջանակներում բացվեց «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը: Ինչպես կոնֆերանսի բացման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի ՏՀՏ ոլորտում ձևավորված ավանդույթները, ձեռնարկությունների աճի տեմպերը և կրթական համակարգի բարձր մակարդակը լավ նախադրյալներ են ստեղծել այդ ոլորտի հետագա զարգացման համար:

«Այսօր արդեն դժվար է տնտեսության որևէ բնագավառ պատկերացնել, որը կարող է միջազգային մակարդակով մրցունակ լինել առանց այնպիսի տեխնոլոգիաների կիրառման, ինչպիսին է, օրինակ, էլեկտրոնային գովազդն ու առևտուրը, վեբ-կայքերը կամ ինտերակտիվ մեդիան»,- ասաց Ներսես Երիցյանը: Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Microsoft, Opera Software, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Vkontakte.ru սոցիալական ցանցը, RuTube.ru վիդեոպորտալը և այլն: Հաղթողները կորոշվեն ըստ անվանակարգերի` «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Գլխավոր մրցանակ» և «Orange-ի հատուկ մրցանակ», որը նախատեսված է կայքի լավագույն բջջային տարբերակի համար:

Դեկտեմբերի 4-ի երեկոյան կամփոփվեն ArmNet Awards մրցույթի արդյունքները, որին մասնակցում են ավելի քան 600 կայքեր, որոնք կապ ունեն Հայաստանի հետ:

Միջազգային ժյուրիի կազմի մեջ մտել են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---