4 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT
Նույնիսկ վերջին ոչ ոքին չխանգարեց Հայաստանի հավաքականի հաղթանակին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Դեկտեմբերի 4-ին թուրքական Բուրդուր քաղաքում ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե մեդալներ:

Դեռ վերջին տուրից առաջ հայ շախմատիստներն ապահովել էին իրենց համար առաջին տեղը: 10-րդ տուրում նրանք 2:2 հաշվով ոչ ոքի խաղացին Թուրքիայի «Սպիտակ» թիմի հետ: 4 հայ շախմատիստները՝ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Պետրոսյանը միավորները կիսել են մրցակիցների հետ:

Մինչ այդ արդեն Հայաստանի հավաքականը 9 հաղթանակ էր տարել և դարձել էր Օլիմպիադայի չեմպիոն 30,5 միավորով: Ողջ օլիմպիադայի ընթացքում հայ շախմատիստները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: