4 դեկտեմբերի 2010 - 16:01 AMT
Կարեն Բեքարյան. Պատերազմի պատրաստվող Ադրբեջանին զիջումներ կատարելու մասին խոսք անգամ չի կարող լինել

ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը հստակեցրեց իր դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, այժմ արդեն կա «կարմիր գիծ», որը երկրի ղեկավարությունը չի հատի: Ընդ որում` հայ փորձագետը նկատեց, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իր ելույթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի ուղերձներ հղեց ինչպես Կազմակերպությանը, այնպես էլ միջազգային հանրությանը: Այդ համատեքստում Բեքարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի կարևորագույն ուղերձներից մեկը կապված էր Ադրբեջանի սպառազինման հարցի և այդ երկրում հակահայկական մթնոլորտի հետ: Ընդ որում` Բեքարյանը նշեց, որ Հայաստանի նախագահը պարզ հասկացրեց, որ անհնար է զիջումներ կատարել մի երկրի, որը պատերազմի է պատրաստվում: