Ուկրաինայի հայերը լրջորեն մտահոգված են համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի ստեղծման հնարավորությամբ 4 դեկտեմբերի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը դիմել է Ուկրաինայի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկին ուսուցիչների համար նախատեսված համատեղ ուկրաինա-թուրքական պատմության ուսումնական ձեռնարկի ստեղծման նախաձեռնության առիթով: «Ուկրաինայի հայկական համայնքը լրջորեն մտահոգված է համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի ստեղծման հնարավորությամբ: Հաշվի առնելով թուրքական պատմագիտության պաշտոնական ժխտողական հայեցակարգը Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև կեղծարար մոտեցումը Հայաստանի ու հայկական համայնքների պատմությանը, մտավախություն է առաջանում մի շարք պատմական գործընթացների հավաստի մեկնաբանության վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսում հիշեցրել են, որ Հայոց ցեղասպանության տարիներին շուրջ 50 հայ գաղթականներ ապաստան են գտել Խարկովում, Օդեսայում, Թեոդոսիայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկը նախաձեռնել է ուսուցիչների համար նախատեսված պատմության ընդհանուր ձեռնարկների ստեղծումը հարևան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |