Ադամ Շիֆը մտահոգված է WikiLeaks-ում հրապարակված նամակով իբր Հայաստանի կողմից Իրանին զենք առաքելու մասին

Ադամ Շիֆը մտահոգված է WikiLeaks-ում հրապարակված նամակով իբր Հայաստանի կողմից Իրանին զենք առաքելու մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ճանաչման հեղինակ Ադամ Շիֆը «չափազանց տագնապալի» է համարում WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնք վերաբերվում են 2008-ին իբր Հայաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու հարցին: Կոնգրեսը հույս է հայտնել, որ այդ նամակը ոչ մի կերպ չի խանգարի հայ-ամերիկյան հարաբերություններին, գրում է Los Angeles Times-ը:

WikiLeaks կայքի կողմից հրապարակված դիվանագիտական փաստաթղթերում եղել է նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոն Նեգրոպոնտեի նամակը: 2008-ի դեկտեմբերին Հայաստանի նախագահին ուղղված նամակում ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Իրանին սպառազինություններ վաճառելու առիթով: «Չնայած մեր երկրների միջև սերտ հարաբերություններին` ոչ վարչակազմը, ոչ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող անտեսել դա: Այս հարցը քննարկվելու է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը որոշելու համար»,- նշել է Նեգրոպոնտեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---