6 դեկտեմբերի 2010 - 11:44 AMT
Էլինա Դանիելյանը դուրս մնաց շախմատի աշխարհի առաջնությունից

Թուրքական Անթաքիա քաղաքում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի առաջնությունը, որն ընթանում է «նոկաուտ» համակարգով:

Հայաստանն առաջնությունում ներկայացնում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Դանիելյանը հանդիպել է Տատյանա Շադրինայի հետ (Ռուսաստան) և պարտվել: Նա առաջին տուրի երկու պարտիաներում պարտություն է կրել և լքել առաջնությունը:

Մկրտչյանը Քսիաովեն Ժանգի (Չինաստան) հետ երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի` 1:1: Այս զույգի հաղթողը կպարզվի լրացուցիչ հանդիպումից հետո: