Վարդան Մինասյան. 2010թ. սկզբում ես որոշեցի, որ հավաքականում պետք է սերնդափոխություն կատարվի

Վարդան Մինասյան. 2010թ. սկզբում ես որոշեցի, որ հավաքականում պետք է սերնդափոխություն կատարվի

PanARMENIAN.Net - «2010թ. առաջին ընկերական Բելառուսի հավաքականի հետ խաղից հետո ես որոշեցի, որ հավաքականում պետք է սերնդափոխություն կատարվի, քանի որ ֆուտբոլիստների մոտ ես ձգտում չէր տեսնում, իսկ եթե չկա ներքին հիմնավորում, անհնար է արդյունքի հասնել»,-դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ըստ նրա, խաղաշրջանի սկզբում խնդիր էր դրված համալրել հավաքականի կազմը, սակայն համալրումը այժմ էլ շարունակվում է: «Ես հետևում եմ կիսապաշտպան Արազ Օզիբիլիսի խաղին, որը խաղում է հոլանդական «Այաքսի« կազմում: Սկզբում ես մտադիր էի հրավիրել նրան երիտասարդական հավաքական, սակայն, հավանաբար, նա կարող է խաղալ նաև ազգային հավաքականում»,-ասել է Մինասյանը:

Ըստ մարզչի, պաշտպաններ Աղվան Մկրտչյանի ու Լևոն Հայրապետյանի վնասվածքներից հետո, գտնվեց արժանի փոխարինող՝ հավաքական հրավիրվեց 20-ամյա Արտակ Եդիգարյանը, որն, ըստ Մինասյանի, բարձր մակարդակի խաղ ցույց տվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---