6 դեկտեմբերի 2010 - 16:33 AMT
Մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչները: Մինչև 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը, իսկ մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վարազդատ Ավետիսյանը, ասվում է ՀՖՖ մամլո հաղորդագրության մեջ: