6 դեկտեմբերի 2010 - 16:43 AMT
«Էրեբունին» գլխավորում է Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային աղյուսակը

Հայաստանի ֆուտզալի առաջնությունում տեղի է ունեցել 4 տուր: «Պոլիտեխնիկը» 5:4 հաշվով հաղթել է «Գյումրիին», իսկ «Թալգրիգը» 3:9 հաշվով զիջեց «Էրեբունիին»:

Առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Էրեբունին», որն ունի 9 միավոր, 2-րդ տեղում «Պոլիտեխնիկն» է 7 միավորով, «Հրազդանը» 3 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը:

5-րդ տուրում «Էրեբունին» կընդունի «Պոլիտեխնիկին», իսկ «Հրազդանը»՝ «Թալգրիգին»: