6 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT
WikiLeaks. Հայաստանում չկան ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ

Հայաստանում չկան ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ: WikiLeaks-ը հրապարակել է այն օբյեկտների ցուցակը ամբողջ աշխարհում, որոնք Վաշինգտոնը համարում է անհրաժեշտ իր ազգային անվտանգության ապահովման համար: Ըստ WikiLeaks-ի տեղեկատվության, ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտների թվում են նավթամուղերը, գազամուղերը, տրանսպորտային ու հաղորդակցային հանգույցները:

Ի տարբերություն Հայաստանի, հարևան Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում կան օբյեկտներ, որոնք չափազանց կարևոր են Վաշինգտոնի համար, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ինչպես նաև Սանգաչալայի տերմինալը (Ադրբեջան), Բոսֆորի նեղուցը (Թուրքիա):

Նոյեմբերի 28-ին WikiLeaks-ը հրապարակեց ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը, որոնք, հիմնականում, վերաբերվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ փաստաթղթեր վերաբերվում են նաև ԱՄՆ-ի հարաբերություններին Ասիայի երկրների հետ: