6 դեկտեմբերի 2010 - 18:11 AMT
Սպիտակում արդեն սկսվել են 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները

Սպիտակի աղետալի երկրաշարժի 22-րդ տարելիցի միջոցառումները Սպիտակում արդեն մեկնարկել են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրյուցում հայտնել է Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը: Ըստ նրա, կերպարվեստի դպրոցում արդեն տեղի է ունեցել երկրաշարժի տարելիցին նվիրված ցուցահանդես, նաև դեկտեմբերի 6-ին 18:00-19:00 Սպիտակում երթ է կազմակերպվել Սբ Հարություն եկեղեցուց մինչև զոհերին նվիրված հուշարձանը: Ընդ որում, Գյուլազյանը հայտնել է, որ հուշարձանի մոտ տեղի կունենա «Հին ու նոր Սպիտակը»խորագրով սլայդ-շոուն:

«Վաղը 10:15-ին հաստատությունների կոլեկտիվենրը կմասնակցեն ծաղկեպսակների դրման արարողությանը և մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը»,-ասել է Անահիտ Գյուլազյանը: