Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում աուդիտ իրականացնող անձանցից 1,71 մլն դրամի չափով տուգանք է գանձվել

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում աուդիտ իրականացնող անձանցից 1,71 մլն դրամի չափով տուգանք է գանձվել

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա, իսկ լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է 4 և կասեցվել 3 լիցենզիայի գործողություն, ինչպես նաև 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

2010թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 9,3 մլն դրամ պետական տուրք, որից 8 մլն 782 հազար 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 250 հազար դրամը` անհատ աուդիտորներից:

Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք` 1,71 մլն դրամի չափով: Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ լիցենզավորված են 36 աուդիտորական կազմակերպություն և 7 անհատ աուդիտոր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---