Երևան-Մոսկվա ավիաչվերթի ուղևորը շահել է Shevrolet Epica մակնիշի ավտոմեքենա

Երևան-Մոսկվա ավիաչվերթի ուղևորը շահել է Shevrolet Epica մակնիշի ավտոմեքենա

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գրանցվեց հերթական խոշոր շահումը: Մոսկվայից Երևան վերադառնալիս 509 չվերթի ուղևոր Կարեն Մակիչյանը շահեց առևտրի մաքսազերծ խանութում անցկացվող գովազդային վիճակախաղի գլխավոր մրցանակը` Շևրոլե Էպիկա (Shevrolet Epica) մակնիշի մեքենան: Կարեն Մակիչյանը Երևանի բնակիչ է, աշխատում է «Ապագա սերունդ» ՀԿ-ում որպես վարորդ:

Սա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առևտրի մաքսազերծ խանութում շահած արդեն չորրորդ մեքենան է, հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---